Իսրայելցի պաշտոնյան պատմել է Բաքվում անցկացրած ծանր օրերի մասին

15:49 • 11.08.12

Իսրայելի արտաքին գործերի նախարարության աշխատակից, դիվանագետ Էնդի Դևիդն ամերիկյան jweekly.com-ին պատմել է Բաքվում իր գործունեության, իսկ առավել կոնկրետ` ձմեռային ամիսներին քաղաքի կոմունալ ծառայությունների գործունեության մասին:

Vesti.az-ի փոխանցմամբ` ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք էլ խոստովանում են, որ Բաքվի իշխանությունները երբեք պատրաստ չեն եղել ձմռանը, չնայած որ որոշ չինովնիկներ դեռ աշնան ամիսներին հայտնվելով հեռուստաէկրաններին հակառակն են պնդում:


Սակայն այս անգամ քաղաքային իշխանություններին ու կոմունալ ծառայություններին մեղադրում են ոչ թե լրատվամիջոցները, այլ օտարերկրացին` այն էլ դիվանագետ:


«Երբ ես կնոջս հետ այցելեցի Բաքու, հասկացա, որ դիվանագետի կյանքը ոչ միշտ է հիասքանչ: Այստեղ առանց զգուշացման կարող են անջատել ձեր էլեկտրաէներգիան: Դուք կարող եք առավոտյան արթնանալ ու հայտնաբերել, որ ջուր չունեք: Իսկ Բաքվում ձմեռն ապրելը փորձություն է: Գիշերը հանկարծակի կարող են անջատել ջեռուցումը, և դու ստիպված ես լինում գրկախառնված քնել, որպեսզի ինչ-որ ձևով տաքանաս»,- ասել է նա։ 
 

Ինչպես նշում է vesti.az-ը, ադրբեջանական կոմունալ ծառայությունների գործունեությունից ցնցված են նաև զբոսաշրջիկները: «Դե պատկերացրեք, թե ինչպիսին է մեր` բնակիչներիս վիճակը»,- հռետորական հարց է տալիս գործակալությունը: