Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

17:11 • 11.08.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում այսօր հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը` վկայակոչելով սիրիական հեռուստաընկերությանը: Գործակալության համաձայն` պայթյունին հաջորդել են կրակոցներ: Կրակահերթը չի դադարել մի քանի րոպե:

Ըստ Reuters գործակալության` պայթյունը որոտացել է Սիրիայի Կենտրոնական բանկի մոտակայքում, սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատվել: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:


Նախորդ շաբաթվա վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ սիրիական բանակին հաջողվել է հսկողության տակ առնել Դամասկոսը, որտեղ մի քանի շաբաթ մարտեր էին ընթանում:

ՄԱԿ-ի տվյալներով` նախորդ տարվա մարտից կառավարական զորքի ու ընդդիմադիրների միջև շարունակվող զինված բախումներին զոհ է գնացել շուրջ 17.000 մարդ: