Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

13:55 • 11.08.12

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի միջև շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:


Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: