Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 87-ի. կա մոտ 400 վիրավոր

20:03 • 11.08.12

Իրանի հյուսիս–արևմունքում տեղի ժամանակով 16.53–ին տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ, որոնց հետևանքով 87 մարդ զոհվել է, ավելի քան 400 մարդ վիրավորվել, գրում BBC-ն:


Երկրաշարժերը տեղի են ունեցել Թավրիզ և Ահար քաղաքների մոտակայքում:


Ըստ նախնական տեղեկությունների՝ հիմնականում տուժել են գյուղեր, որտեղ վնասվել են հեռախոսային գծերը, ինչը դժվարացնում է փրկարարական աշխատանքները:


ԱՄՆ երկրաբանական ծառայության համաձայն՝ երկրաշարժերի ուժգնությունը եղել է 6,4 և 6.3 մագնիտուդ:


Երկրաշաժից տուժած շրջաններ հարյուրավոր փրկարարներ են ուղարկվել, սակայն մութն ընկնելուն զուգահեռ նրանց աշխատանքը դրվարացել է։

 
Երկրաշարժը ՀՀ տարածքում զգացվել էր 3-4 բալ ուժգնությամբ։


Իրանում վերջին հզոր երկրաշարժը տեղի էր ունեցել հարավարևելյան Կերման նահանգի Բամ քաղաքում 2003-ին և մոտ 30.000 մարդու կյանք խլել։