Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ամերիկահայ զինծառայող է սպանվել

13:49 • 11.08.12

Աֆղանստանի Հելմենդ նահանգում սպանված երեք ՆԱՏՕ-ի զինծառայողներից մեկը ամերիկյան բանակի հայազգի զինծառայող Մեթ Մանուկյանն է:
 

Ինչպես տեղեկացնում է ABC local-ը,  Մեթ Մանուկյանին և ևս երկու ամերիկացի զինծառայողների աֆղանստանցի  մի ոստիկանընթրիքի է  հրավիրել, ապա սպանել է: 

 

29-ամյա Մեթ Մանուկյանը ամերիկյան երկու դատավորների` Փիթ և Պատրիսիա Մանուկյանների երեք որդիներից ավագն էր:

 

Աֆղանստանում միջադեպ է տեղի ունեցել նաև այսօր: ՆԱՏՕ-ի ռազմաբազայի աֆղանստանցի աշխատակիցը կրակել են ՆԱՏՕ-ի ռազմաբազայի երեք զինծառայողների վրա. տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը: Նախնական տվյալներով` հրաձիգը եղել է եղել է զինվորական համազգեստով և այժմ հետաքննություն է իրականացվում, թե ինչ ճանապարհով է քաղաքացիական անձը ռազմաբազա զենք մտցրել: