Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16.23-ին, Երևանում գրանցվել է թույլ՝ 3-4 բալանոց երկրաշարժ: Այս մասին Tert.am –ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունից։
«Երկրաշարժի տվյալները այս պահին մշակվում են»,-հայտնեցին ԱԻՆ-ից:
Ժամը 16.37-ի դրությամբ գրանցվեցին երկրորդ և երրորդ ցնցումները:
Ավելի ուշ ԱԻՆ կայքը տեղեկացրեց, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ երկրաշարժը եղել 6.6 մագնիտուդով։
Հայաստանում երկրաշարժն առավել զգացվել է երկրի հարավային շրջաններում։ Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում այն գրանցվել է 4.5 բալ ուժգնությամբ։










