Իսպանացի Ռոբին Հուդերը թալանել են սուպերմարկետները` աղքատներին օգնելու համար (տեսանյութ)
Ռոբին Հուդի մասին լեգենդը շարունակում է ոգևորել ժամանակից մարդկանց: Իսպանիայի Անդալուսիա մարզում գյուղապետերից մեկն ու իր գաղափարակից սոցիալիստ ծայրահեղականները թալանել են տեղի սուպերմարկետները ` կարիքավորներին օգնելու նպատակով:
Իսպանիայում տնտեսական ճգնաժամի հետևանքով առավելապես տուժել է հենց Անդալուսիան, որտեղ գործազրկությունը կազմում է 34%, և շատերի համար դժվար է նույնիսկ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնումը: Ուստի մարդկանց նման ծանր վիճակը դրդել է մարզի Աշխատավորների միության բազմաթիվ անդամներին, նրանց առաջնորդ Մանուել Սանչես Գորդիլոյին և Մարինալեդա գյուղի ղեկավարին ռոբինհուդյան «ոճով» հարձակումներ իրականցնել սուպերմակետների վրա` գողացված մթերքը կարիքավորներին բաժանելու համար:
Մերօրյա «բարեգործները» դատարկ սայլակներով ներխուժել են խանութներ, վերցրել լոբի, մակարոն, ձեթ, քաղցրավենիք և առանց գումար վճարելու շտապել դուրս: Թեև սուպերմարկետների անվտանգության աշխատողներն ամեն կերպ փորձել են կարգուկանոն հաստատել, սակայն դա նրանց չի հաջողվել:
Այժմ Գորդիլոն և ևս մեկ մարդ ձերբալաված են:
«Եթե սուպերմարկետներից մթերք գողանալն ու աղքատներին բաժանելը հանցագործություն է, ապա, այո ', ես մեղավոր եմ և պատաստ եմ իմ պատիժը կրել: Սակայն մեր գողացածն ընդամենը 1%-ն է կազմում այն մթերքի , որն ամեն օր դեն է նետվում ժամկետնանց լինելու պատճառով»,- նշել է Գորդիլոն:










