Թուրքիա է փախել 722 սիրիացի, այդ թվում` զինվորական

16:49 • 11.08.12

Թուրքիա է փախել 722 սիրիացի, այդ թվում` զինվորականներ: Նրանցից 10-ը վիրավոր են, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

Փախստականներից 52-ը, այդ թվում` 2 գնդապետ, 1-ական մայոր, կապիտան և ավագ լեյտենանտ, իրենց ընտանիքների հետ ապաստանել են Ափայդըն վրանային ավանում, իսկ 660 քաղաքացիական անձինք` Կախրամանմարաշի գիշերօթիկ դպրոցներում:

Վիրավորները, որոնցից 2-ը երեխա են, գտնվում են հիվանդանոցներում: Ըստ հեռուստաալիքի` Թուրքիայում գտնվող սիրիացիների թիվը մոտ 53.000 է: