Վանաձորում առաջադրվել է քաղաքապետի հինգ թեկնածու

13:26 • 11.08.12

Վանաձորում օգոստոսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու, այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

 

ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Էդիկ Կարախանյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը և Տիգրան Գրիգորյանը, Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ Տարոն Ապրեսյանը:

 

Ստեփանավանում առաջադրված են երեք թեկնածուներ. ինքնաառաջադրված անկուսակցականներ` Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը և ֆերմեր Վարդան Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ, «Արգոս» ԲԲԸ տնօրեն Սերգեյ Մարգարյանը:

 

Տաշիրում ինքնաառաջադրված են անկուսակցական չորս թեկնածուներ` գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը, Էդգար Արշակյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:

 

Ախթալայում, Թումանյանում և Շամլուղում առաջադրված են քաղաքապետերի երկուական թեկնածուներ:

 

Ախթալայում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Հայկազ Խաչիկյանը, ինքնաառաջադրվել է ՀՀԿ անդամ Սուրեն Թամազյանը:

 

Թումանյանում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Լևոն Զավարյանը, ինքնաառաջադրվել է «Բուրգ 909» ՍՊԸ-ի բանվոր, ՀՀԿ անդամ Ռոբերտ Մխիթարյանը:

 

Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի 113 համայնքներից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան 96-ում։