Spyker-ում 500 ձիաուժանոց շարժիչ են փնտրում С8 Aileron-ի համար
Հոլանդական Spyker ընկերությունը շարժիչների նոր մատակարար է փնտրում իր С8 Aileron սուպերմեքենայի համար: Ավտոարտադրողին չի բավարարում ներկայում օգտագործվող շարժիչը, որը հոլանդացիներն անմրցունակ են համարում, հաղորդում է Motor Authority պարբերականը:
Մինչ այժմ Spyker C8 Aileron-ը համալրվում է Audi-ի 8 գլանային շարժիչով, որը 405 ձիաուժ և 480 Նմ ոլորող մոմենտ հզորություն է ապահովում: Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ նման հզորությամբ С8 Aileron-ը այժմ արդեն չի կարող սուպերմեքենայի ժամանակակից պատկերացմանը համապատասխանել:
Motor Authority-ն նշում է, որ հոլանդացիները մտադիր էին Cadillac CTS-V-ի վրա տեղադրվող 6,2լ ծավալով և մեխանիկական ներմղիչով համալրված շարժիչը օգտագործել, սակայն ընկերության վերջին դատական հայցը General Motors կոնցեռնի դեմ, որով 3 մլրդ դոլար հայց էր ներկայացվել այդ ավտոհսկային, վկայում է այն մասին, որ GM-ի շարժիչներից հրաժարվելու որոշում է կայացվել:
Spyker-ի ղեկավար Սանդեր վան Դեյկի խոսքով, ընկերությունը ուրախ կլիներ գտնել 500 ձիաուժ հզորություն ապահովող շարժիչի մատակարարի: Անհրաժեշտ արդյունքի համար հոլանդացիները նույնիսկ պատրաստ են զոհել ընկերության իմիջը և V8 փոխարինել V6-ով: Նման շարժիչով С8 Aileron-ը կկարողանար 0-100կմ/ժամ արագության հասնել 4,5 վայրկյանում, իսկ առավելագուն արագությունը ավելի քան 300 կմ/ժամ կլիներ:










