Չինաստանում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս արևմտյան հատվածում` Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում, հաղորում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 9,7 կմ խորության վրա` Խոտան քաղաքից 282 կմ հեռավորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանը, սեյսմիկ տեսակետից, երկրի ամենավտանգավորներից է համարվում:










