Եգիպտոսի նախագահը չեղարկել է սահմանադրական փոփոխությունները և հեռացրել զինղեկավարների
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար և զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար ֆելդմարշալ Հուսեյն Թանթաուիին և ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար Սամի Անանին:
Նա նաև չեղյալ է համարել երկրի սահմանադրական դատարանի որոշումը, որով վերահաստատվել էին ռազմական խորհրդի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Նախագահը երկրի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար և պաշտպանության նախարար է նշանակել Աբդ-Ֆաթթահ Սաիդ Հուսեյն Խալիլ Սեյսին, հաղորդում է BBC-ն:
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը նշում է, որ տարածաշրջանային դիտորդները Մուրսիի իրականացրած ռազմական վերնախավի այս տեղափոխումները կապում են երկրում նախագահական իշխանության ամրապնդման և «երկիշխանությանը» վերջ դնելու հետ, որպեսզի թուլացնի զինվորականների ազդեցությունը քաղաքական իրավիճակի վրա։










