Մեքսիկայում «Էռնեստո» արևադարձային ցիկլոնը խլել է 7 մարդու կյանք
Մեքսիկայում «Էռնեստո» արևադարձային ցիկլոնի առաջացրած ջրհեղեղների ու ուժեղ քամու հետևանքով մահացել է նվազագույնը 7 մարդ, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:
Մեքսիկայի իշխանությունների տվյալներով` տարերային աղետը լուրջ վնաս է հասցրել հատկապես Տաբասկո և Վերակրուս նահանգներին:
Երկրի հիդրոօդերևութաբանության ծառայության համաձայն` հորդառատ անձրևները երկրի որոշ շրջաններում կշարունակվեն: Իշխանությունները չեն բացառում, որ որոշ շրջաններից հնարավոր է՝ բնակչությունը տարհանվի:










