Օլիմպիական Լոնդոնում խոշոր հրդեհ է բռնկվել

21:58 • 12.08.12

Այսօր Լոնդոնի արևելքում վերջին մի քանի տարիների ընթացքում ամենախոշոր հրդեհն է բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ավելի քան 200 հրշեջներ և 40 հրդեհաշիջման մեքենաներ, հաղորդում է «Վեստի.ռու»-ն:


Ավելի քան 5000 քառակուսի կիլոմետր մակերեսով թափոնների վերամշակման գործարանում հրդեհի բռնկման պատճառը անհայտ է: Գործարանն ամբողջությամբ կրակի մեջ է:


Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան:


«Մենք այս մասշտաբի հրդեհ Լոնդոնում վերջին մի քանի տարիներին չենք տեսել: Սա անկասկած Օլիմպիադայի դրամատիկ ավարտ է Լոնդոնի հրշեջների համար»,- նշել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Ռոն Դոբսոնը:


Միևնույն ժամանակ լոնդոնյան Օլիմպիադայի կազմկոմիտեն նշում է, որ որևէ բան չի խոսում այն մասին, որ Խաղերի փակման արարողությունը ինչ որ կերպ կարող է խաթարվել այս միջադեպի պատճառով: