Այժմ էլ Հորդանան է փախել սիրիական Հոմս քաղաքի փոխոստիկանապետը

19:00 • 12.08.12

Սիրիայի Հոմս քաղաքի փոխոստիկանապետ Իբրայիմ Ջաբաուին (Ibrahim al-Jabawi) փախել է Հորդանան, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով սիրիական ընդդիմությանը:
 

«Ընդդիմության կողմն անցնելու մասին նա կհայտարարի այսօր, «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում»,- գործակալությունը մեջբերել է աղբյուրի խոսքերը:


Օրեր առաջ Հորդանան էր փախել նաև Սիրիայի վարչապետ Ռիյադ Հիջաբը: Նրա հետ Սիրիան լքել են ևս մի քանի չինովնիկներ ու սպաներ: