Սիրիայում լրագրող է սպանվել

14:12 • 12.08.12

Սիրիայի SANA պետական լրատվական գործակալության լրագրող Ալի Աբասը սպանված է հայտնաբերվել Դամասկոսի Ջայդեթ Արթուզ (Jdaidet Artouz) արվարձանում գտնվող իր տանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին:

Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Սիրիայում բախումներից ի վեր (2011թ. մարտ) հարձակումներ են իրականացվել սիրիական պետական լրատվամիջոցներում աշխատող մի քանի լրագրողների հանդեպ: Շաբաթ հաղորդվել է, որ զինված մարտիկներն առևանգել են սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքի 4 աշխատակցի: