Երկու տարի անց հայտնաբերվել է Դմիտրի Խառատյանի առևանգված Land Cruiser-ը

11:27 • 12.08.12

Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում ոստիկանները, հետախուզելով գողացված ավտոմեքենաների վաճառքով զբաղվող հանցավոր խմբին, հայտնաբերել են երկու Toyota Land Cruiser 200 ավտոմեքենա և պարզվել է, որ դրանցից մեկը՝ արդեն փոփոխված պետհամարանիշով, պատկանում է ՌԴ վաստակավոր արտիստ Դմիտրի Խառատյանին:


Ինչպես հայտնում է «Ռոսբլատ»-ը, 52-ամյա Խառատյանը ավտոառևանգողների զոհ էր դարձել 2010-ի հունիսին:


Վերջերս նույն կերպ ավտոառևանգողների զոհ էր դարձել հայտնի բասկետբոլիստ Ալեքսեյ Սավրասենկոն. նրա մեքենան գողացել էին հուլիսի 23-ին, երբ նա կես ժամով մեքենան կայանել էր Մոսկվայի հյուսիսում: Մարզիկն իր վնասը գնահատել էր 3,6 մլն ռուբլի: