Ֆրանսիայում խուլիգանը հարվածել է Շվեդիայի արքայազնի գլխին
Ֆրանսիական Կանն քաղաքի Baoli գիշերային ակումբի մուտքի մոտ այս գիշեր անհայտ անձը բռունցքով հարվածել է Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ Էդմունդ Բերտիլի գլխին, հայտնում է շվեդական Local թերթը` վկայակոչելով Ստոկհոլմի դատարանի մամուլի քարտուղար Բերտիլ Տերնետին:
«Արքայազնը ենթարկվել է հարձակման, ի դեպ, նրա կողմից սադրիչ որևէ գործողություն չի եղել: Ներկայում նա իրեն լավ է զգում»,- ասել է մամուլի քարտուղարը:
Արքայազնը դուրս է եկել ակումբից իր ընկերուհու` Սոֆիա Հելքվիսթի ու ընկերների հետ: Ըստ թերթի` այդ պահին նրան է մոտեցել անհայտ մեկն ու հարվածել նրա գլխին, ինչից հետո փորձել բռնել նրա վզից:
Միջադեպին է խառնվել Կարլի ընկերուհին` փորձելով պաշտպանել նրան: Մուտքի մոտ ծեծկռտուք է սկսվել մի քանի մարդու մասնակցությամբ, իսկ արքայազնը տարվել է անվտանգ տեղ:
Կարլ Ֆիլիպը Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ու թագուհի Սիլվիայի միակ որդին է:










