Ռուսաստանը նշում է Ռազմաօդային ուժերի 100-րդ տարեդարձը

11:58 • 12.08.12

Ռուսաստանի Դաշնության Ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) 100-րդ տարեդարձի կապակցությամբ, Ժուկովսկի քաղաքում այսօր անցկացվում է ավիաշքերթ:


Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաշոուի ժամանակ երկինք կբարձրանա ավելի քան 100 մարտական ինքնաթիռ ու ուղղաթիռ:


Շոուի ավարտին կմասնակցեն օդանավավարման լեգենդար խմբերը` «Ռուսսկիե վիտյազի»-ն, «Ստրիժի»-ն և «Բերկուտի»-ն: Բացի այդ, երկինք կբարձրանան Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին մասնակցած ինքնաթիռները` «Համաշխարհային ավիացիայի լեգենդները» ծրագրի շրջանակներում:



Միջոցառմանը մասնակցում է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա շնորհավորել է ՌՕՈՒ ռազմական օդաչուներին հոբելյանի առթիվ: Պուտինն ընդգծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ու տիեզերագնացության զարգացման գործում ավիացիայի դերը:


ՌԴ նախագահը խոստացել է, որ պետությունը հետագայում ևս կշարունակի զարգացնել ռազմական ավիացիան, որը միտված է երկրի ազգային անվտանգության ապահովմանը: