Ջրափրկարարները Սևանի թերակղզու Իշխանի լողափից դուրս բերեցին տղամարդու դին
Այսօր` օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20.50-ին անհայտ քաղաքացին ահազանգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատ, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում, և հայտնել, որ Սևանա լճի թերակղզու Իշխանի լողափ կոչվող տարածքում մի քաղաքացի է ջրախեղդ եղել:
Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ջրափրկարարները ափից 7 մետր դեպի ջուրը հեռավորությունից դուրս են բերել ջրահեղձ տղամարդու դին:
Հավաքվածները ջրափրկարարներին պատմել են, որ ջրից դուրս բերված անձը Կոտայքի մարզի բնակիչ է, 35-40 տարեկան, անունը` Ժիրայր:










