Սիրիայում սպանվել է ահաբեկչական խոշոր խմբավորման ղեկավարներից մեկը
Սիրիայի իշխանությունները ոչնչացրել են «Ալ-Նուրսա Ճակատ» (al-Nusra Front) ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին:
Խմբավորումը իր գործունեությունը ծավալել էր Սիրիայում նախորդ տարվա գարնանից սկիզբ առած քաղաքացիական հուզումներին զուգահեռ, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:
Ավելի վաղ «Ալ-Նուրսա Ճակատը» ստանձնել էր երկրում կատարված մի շարք ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը, այդ թվում նաև Հալեպում 2012թ. հունվարի պայթյունը և Դամասկոսում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների դեմ իրականացված հարձակումները:
Խմբավորման ահաբեկչության զոհ են դարձել տասնյակ մարդիկ, հարյուրավորները վիրավորվել են:
SANA-ի հաղորդմամբ, «Ալ-Նուրսա Ճակատի» ոչնչացված ղեկավարի անունն է Վաել Մոհամմեդ ալ-Մաջալաուի: Ըստ որոշ տվյալների համաձայն՝ նա սպանվել է Դամասկոսում: Նրա հայտնաբերման և ոչնչացման հատուկ գործողությանը սիրիական իրավապահներին աջակցել են քաղաքացիական անձիք:
Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով, այդ հակամարտությանը զոհ են գնացել ավելի քան 17 հազար մարդ, տուժածների և փախստականների թիվը հազարների է հասնում:










