Սիրիայի փոխնախագահը տնային կալանքի է ենթարկվել

20:17 • 12.08.12

Սիրիայի իշխանությունները տնային կալանքի տակ են դրել երկրի փոխնախագահ Ֆարուք աշ-Շաուրին մտավախություն ունենալով, որ նա կարող է փախչել երկրից, հաղորդում է արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:


Տվյալ տեղեկությունը հաստատել է Սիրիայում արգելված «Մուսուլման-եղբայրներ» իսլամական շարժման գլխավոր քարտուղար Մուհամեդ Ռիյադ աշ-Շաքֆան:


«Սիրիայի փոխնախագահը տնային կալանքի տակ է և ընդդիմությունը նրա հետ շփման հնարավություն չունի, քանի որ, մենք գիտենք, որ նրան հետևում են, և նման շփումները կարող են վտանգել նրա կյանքը»,- ասել է Մուհամեդ Ռիյադ աշ-Շաքֆան: