Իտալացին ձերբակալվել է Օսվենցիմից վերցրած հուշանվերի համար

19:48 • 12.08.12

Լեհաստանի Կրակով քաղաքի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են 66-ամյա մի իտալացի` Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր-թանգարանից 30 սանտիմետրանոց մետաղալար վերցնելու համար, հայտնում է Agence France-Presse-ը:


Տղամարդը ոստիկանությանը բացատրել է, որ նա ընդամենը ցանկանում էր հուշանվեր ունենալ Օսվենցիմից, քանի որ այնտեղ մահացել է նրա հայրը:


Ոստիկաները խոստացել են բաց թողնել իտալացուն միայն այն դեպքում, եթե պարզվի, որ նա հուշահամալիր-թանգարանում ոչինչ չի վնասել:


2011թ.-ին, ըստ գործակալության, նույն պատճառով Կրակովում ձերբակալվել էր մի ֆրանսիացի, սակայն չի նշվում, թե արդյո՞ք նա կրել է որևէ պատիժ:


Նույն տարում Իսրայելից մի զույգ էլ դատապարտվել էր 2 տարվա պայմանական ազատազրկման` ճամբարից գդալներ ու այլ իրեր գողանալու համար: