Կոմիտասի թիվ 30 շենքի բնակարանում 45-ամյա կինը հայտնաբերվել է մահացած

11:37 • 12.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին՝ ժամը 06.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Բնակարանում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Լ. Ղազարյանի դին: