Կոտայքի մարզում «ԳԱԶ 31029»-ը և «Մերսեդես»-ը շրջվել են, կա 5 վիրավոր

14:51 • 13.08.12

Այսօր` օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12.30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ում իրար են բախվել Տիգրան Ավետիսյանի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի 30 ՕՍ 014 համարանիշի և 40-ամյա Արտավազդ Մանուկյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 32 ՍԼ 346 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

 

Վթարի վայրից մարմնական վնասվածքներով Հրազդան բժշկական կենտոն են տեղափոխվել «ԳԱԶ 31029»-ի ուղևորներ` 5-ամյա Միլենա Ավետիսյանը, 10-ամյա Ռոման Ավետիսյանը, 30-ամյա Նազիկ Կևչյանը, 59-ամյա Օֆիկ Պողոսյանը, ինչպես նաև «Մերսեդես»-ի ուղևոր, 74-ամյա Հայկան Մանուկյանը:

 

Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

 

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` տեսուչ Ավետիք Մադոյանի գլխավորությամբ:

 

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արամ Սարգսյանը:

 

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք: