Ռուսաստանցի զբոսաշրջիկը ինքնասպան է եղել թուրքական հանգստավայրում
Թուրքիայի Ալանիա հանգստավայրում ռուսաստանցի զբոսաշրջիկը կախվել է հյուրանոցի իր համարում՝ դեպրեսիայի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ալանիայի Առողջապահության վարչության հայտարարությանը:
34-ամյա ռուսաստանցին երկշաբաթյա հանգստի է եկած եղել և բնակվել է Մահմութլար թաղամասում: Նա գրեթե ամեն օր հյուրանոցի աշխատակիցներին հարցուփորձ է արել՝ արդյոք չի եկել իր ընկերուհին:
Շաբաթ օրը, հերթական անգամ բացասական պատասխան ստանալով, տղամարդը փակվել է համարում և կախվել հագուստի պահարանի մեջ: Մարմինը հայտնաբերել է հավաքարարը: Դատաբժիշկները որոշել են, որ տղամարդը կյանքին վերջ է տվել դեպրեսիայի պատճառով:










