Նորվեգիայում արջերը ներխուժել են գյուղ և 100 տարվա գարեջուր խմել

09:06 • 13.08.12

Նորվեգիայի հյուսիսի Յարֆյորդ գյուղում արջերը գիշերը ներխուժել են տներից մեկը: Տանտերերի բացակայությամբ մայր արջն ու նրա երեք ձագերը «կերուխում» են կազմակերպել. նրանք համտեսել են մեղր, շոկոլադ, 100 տարա գարեջուր խմել: Այս մասին հայտնում է Голос России-ն:

 

Արջերը փչացրել են նաև տան գույքը. կոտրել են մահճակալները, պատերից պոկել գրադարակները:

 

Առավոտյան տանտերերը մեղավորներին բացահայտել են արտաթորանքի և թաթերի հետքերով:

 

Նման դեպքեր ավելի հաճախ գրանցվում են ԱՄՆ-ում: