Հետույքից հրավառություն բաց թողած ավստրալացին հոսպիտալացվել է
23-ամյա ավստարալացին, ում անունը չի նշվում, հայտնվել է հիվանդանոցում, երբ երեկույթի ընթացքում որոշել է զարմացնել ներկաներին և հետույքից հրավառություն արձակելու անհաջող փորձ է կատարել, գրում է News Lite-ը:
Երեկույթին հրավիրվածներից մեկի պատմելով` արկածախնդիր երիտասարդն իջեցրել է տաբատը, հրավառելիքը դրել համապատասխան վայրում և վառել այն: Ամեն ինչ ավարտվել է հետույքի և սեռական օրգանների հատվածում լուրջ այրվածքներով:
Բժիշկները տուժածին հիվանդանոց են տեղափոխել: Այժմ մասնագետները երիտասարդին միառժամական արգելել են նման վտանգավոր հնարքներ ներկայացնել:










