Ֆիդել Կաստրոն համեստ կնշի իր տարեդարձը
Այսօր լրանում է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ծննդյան 86-ամյակը: Նա հարուստ ֆերմերի և նրանից 30 տարով փոքր աղախնի ապօրինի զավակ է:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Կաստրոն մեծ պաշտոնական տոնակատարություններ չի ծրագրում այս առիթով: Վերջին ամիսներին նա առհասարակ քիչ է հայտնվում է հանրության առաջ:
Կաստրոն Կուբան ղեկավարել է մինչև 2006 թ-ը՝ 1959-76թթ՝ որպես վարչապետ, ապա նախագահ, որից հետո առողջական խնդիրների պպատճառով ստիպված է եղել պաշտոնը զիջել եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին:










