Կազակները Մոսկվայից Փարիզ պատմական արշավ են իրականացնում
Հարավային Դոնի շրջանից մի խումբ կազակներ նախաձեռնել են ձիերով արշավել Մոսկվայից Փարիզ` 2 դար անց նրանից հետո, երբ իրենց նախնիները Նապոլեոնի բանակը հետ են են քշել դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք, գրում է The Telegraph-ը:
Ոչխարի բրդից կարված ավանդական գլխարկներով, կապույտ տունիկաներով և ձիերով` մերօրյա կազակների ճամփորդությունը սկսվել է Մոսկվայի Պոկլոննայա Գորա այգուց. նրանք ծրագրել են անցնել Ռուսաստանով, Բելառուսով, Լիտվայով, Լեհաստանով, Գերմանիայով և Ֆրանսիայով:
«Այս արշավը միտված է հարգելու այդ պատերազմում բոլոր ընկած զինվորների հիշատակը»,- ասել է նախաձեռնության կազամակերպիչ Անդրեյ Բելյանինովը:
23 հոգանոց խումբն այս կերպ ցանկանում է նշել 1812թ.-ի սեպտեմբերի 12-ի Բորոդինոյի ճակատամարտում ռուսական զորքի` Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը: Նապոլեոնը Ռուսաստան է ներխուժել 1.5 մլն-անոց զորքով, հասել է Մոսկվա, սակայն բաղձալի հաղթանակի չի հասել և վերջրվերջո ստիպված է եղել նահանջել:










