Եգիպտոսցի նախկին նախարարը շանտաժի է ենթարկել Մուբարաքին սեքս տեսագրություններով
Եգիպտոսի տեղեկատվության նախկին նախարար Սաֆվաթ ալ-Շարիֆը վերահսկել է երկրի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքին և մի շարք այլ բարձրասատիճան պաշտոնյաների` իր մոտ ունեցած սեքս տեսագրությունների միջոցով, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Այս մասին պատմել է 1957-1967թթ. Եգիպտոսի հետախուզական ծառայության պետ Սալահ Նասրի կինը` Էթիմադ Քորշիդը, al-Hayat 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով` ալ-Շարիֆն օգտագործել է թաքնված տեսախցիկներ նման տեսագրություններ հավաքելու և երկրի ամենահզոր դեմքերին «իր ձեռքում պահելու» համար:
«Տեսագրությունների պատճառով Մուբարաքն ամբողջովին նրա հսկողության տակ էր»,- հայտարարել է կինը:
Թե Մուբարքը, թե ալ-Շարիֆը պաշտոնակ են արվել անցյալ տարվա ապստամբության ժամանակ, և այժմ գտնվում են ազատազրկման մեջ ` կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման, ցուցարարների սպանության մեղադրանքներով:










