Ամերիկացի մարզիկը պահպանակների պատճառով գլխով հարվածել է սեփական կնոջը

10:45 • 13.08.12

Miami Dolphins ամերիկյան ֆուտբոլի թիմի մարզիկ Չադ Ջոնսոնին մեղադրանք է ներկայացվել վիճաբանության ժամանակ իր նոր կնոջը գլխով հարվածելու համար: Վիճաբանության պատճառը եղել է մարզիկի կողմից գնված մի տուփ պահպանակը, հայտնում է ABC News-ը:

 

34-ամյա Ջոնսոնը և նրա կինը պետք է հաջորդ ամիս իրենց իրապատում շոուն սկսեին, սակայն այժմ նրանց արգելվել է շփվել:

 

Ոստիկանության տվյալներով խանութից գալուց հետո մեքենայի մեջ ամուսինները դատարկել են գնումներով տոպրակները, երբ կինը հայտնաբերել է պահպանակները: Սկսվել է վեճը, մարզիկը բռնել է կնոջը և գլխով հարվածել նրա ճակատին: Կնոջը հաջողվել է փախչել հարևանի տուն և այնտեղից զանգել ոստիկանություն:

 

Ջոնսոնն այժմ ազատ է արձակվել 2500 ԱՄՆ դոլար գրավի դիմաց:

 

Ջոնսոնն իր կնոջը ամուսնության առաջարկ էր արել հունիսին՝ Call of Duty խաղը խաղալու ընթացքում: