Խոշոր հրդեհ Սեուլում. 4 զոհ, 20 վիրավոր

11:48 • 13.08.12

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում 600 տարվա վաղեմության պալատի հարևանությամբ գտնվող շինարարական հարապարակում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել, ևս 20-ը վնասավածքներ է ստացել, հայտնում է Associated Press-ը:

 

Աշխատողների մահը վրա է հասել` թունավոր ծուխը շնչելուց հետո. հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Հրդեհի պատճառով քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջովին պատվել է թանձր ծխով, սակայն պալատը չի վնասվել:

 

Նախնական տվյալներով կրակը բռնկվել է երբ շինհարապարակում ընթացող աշխատանքների ժամանակ կայծն ընկել է դյուրավառ նյութի վրա: Շուրջ 170 հրշեջ ծառայողներ 1 ժամից ավելի աշխատել են հրդեհը մարելու ուղղությամբ: