Գարեգին Երկրորդին Ուկրաինայում դիմավորել են ուխտավորները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն օգոստոսի 11-ին այցելել է Ուկրաինա, հայտնում է Analitika.at.ua-ն:
Չեռնովցի քաղաք այցի ընթացքում կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի և Վրաստանի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ:
Չեռնովցիի «Արևիկ» հայկական մշակութային միության նախագահ Վիկտոր Դավիդովիչի խոսքով` Ամենայն հայոց կաթողիկոսի այցը մեկտեղել է Ուկրաինայի բազմաթիվ ուխտագնացների. նրան ողջունելու են եկել հայ համայնքի ներկայացուցիչները, չեռնովցիներն ու քաղաքի հյուրերը:
Այցի ընթացքում Սուրբ Պողոս և Պետրոս հայկական եկեղեցու մոտ կայացել է տոնական հավաք:
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսն օգոստոի 10-ին հովվապետական այցով մեկնել էր Ռումինիա, որտեղ հանդիսապետել էր Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:










