Google 4000 աշխատող կկրճատի Motorola-ում
Google ընկերությունը մոտ 4000 աշխատատեղ կկրճատի այս տարվա սկզբին իր կողմից ձեռք բերված Motorola ընկերությունում. դա Motorola-ի աշխատակազմի մոտ 20 տոկոսն է, հայտնում է Bloomberg-ը:
Կրճատումների 2/3-րդը տեղի կունենա ԱՄՆ-ից դուրս՝ ընկերության արտասահմանյան մասնաճյուղերում: Google-ը կփակի նաև Motorola-ի գործարանների 1/3-րդը:
Motorola-ն աշխատողներին այս փոփոխությունների մասին հայտնել է երեկ, սակայն դրանք չեն հրապարակվում, իսկ մամուլին հայտնի են դարձել անանուն աղբյուրից:










