Իրանը Հայաստանին մարդասիրական օգնության համար չի դիմել. Նիկոլայ Գրիգորյան

13:26 • 13.08.12

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակիցները առաջին իսկ օրից կազմ պատրաստ էին Իրան մեկնելու համար, սակայն Իրանից նման օգնության դիմում չի եղել, Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:


Նա նշեց, որ հայ փրկարարները, ըստ ամենայնի, Իրան չեն մեկնի, քանի որ այնտեղ որոնողա-փրկարարական աշխատանքների փուլն ավարտվում է:


Հիշեցնենք, որ շաբաթ օր Իրանի Ղոմ նահանգում.տեղի ունեցած 6.6 մագնիտուդ երկրաշարժից զոհվել է մոտ 300 անձ և կա ավելի քան 2000 վիրավոր:


Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելուն, ապա Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ դա բացառապես կառավարության որոշելիքն է:


Նշենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի հետ կապ հաստատել հնարավոր չեղավ, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր։


Արտակարգ իրավիճակների պարագայում որևէ երկրի օգնություն ցուցաբերելու կարգ հետևյալն է. աղետից տուժած երկիրը դիմում է միջազգային հանրությանը, որ ունի այս կամ այն բանի կարիքը և մինչև հիմա առաց Իրանի դիումի մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաջարկով հանդես են եկել ՄԱԿ-ը որպես միջազգային կառույց ԱՄՆ-ը և Ադրբեջանը:


Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress լրատվամիջոցը, Ադրբեջանն արդեն մարդասիրական օգնություն է ուղարկել Իրանի երկարշարժից տուժած շրջաններին:


Այն հիմնականում բաղկացած է պարենային ապրանքներից՝ խմելու ջուր, հյութեր, ձեթ, մակարոնեղեն և այլն, ինչպես նաև 40 տոննա ալյուր, 460 վրան և անկողնու 1000 կոմպլեկտ: