Մերսեդես 600-ը «Մարմարիկ» ջրամբարի մոտ գլորվել է ձորը, կան վիրավորներ

13:46 • 13.08.12

Այսօր` օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 00:20-ի սահմաններում Երևանի Նիզամի 28 շենքի բնակիչ 25-ամյա Մեսրոպ Մկրտչյանը, վարելով Մերսեդես S 600 մակնիշի 96 DD 006 համարանիշի ավտոմեքենան, Հանքավան-Հրազդան ավտոճանապարհի «Մարմարիկ» ջրամբարի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը:

 

Ինչպես Tert.am–ինհայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ` Երևանի Մանանդյան փողոցի բնակիչ 25-ամյա Գևորգ Բաբայանը, Երևանի Ներքին Շենգավիթի բնակիչ 28-ամյա Հովհաննես Բաբասյանը և Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Մաքսիմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է Կոտայքի մարզային վարչության հատուկ պահպանման տարածք: