Նորվեգուհին փեշի տակ թաքցնելով խանութից տարել է 1 մետրանոց հեռուստացույց
Օսլոյում մի կին է ձերբակալվել, որն իր շրջազգեստի տակ պահ տալով առևտրի կենտրոնից 1,07 մ անկյունագծով էկրանով հեռուստացույց է դուրս բերել, հայտնում է The Local-ը:
Կինը և նրան ուղեկցող տղամարդը կարողացել են հեռուստացույցը հասցնել մոտակա կանգառ, որտեղ սակայն նրանց ձերբակալել են ոստիկանները:
Ոստիկաններին գողոնի մասին տեղյակ էր պահել ականատեսներից մեկը, որին չափազանց ծանր էր թվացել կնոջ փեշը:










