Դիվանագիտական հարաբերությունների խզումից 1 տարի անց Բահրեյնը դեսպան է ուղարկել Իրան

08:42 • 13.08.12

Մանամայի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից մեկ տարի անց Բահրեյնը դեսպան կունենա Իրանում, հայտնել է Բահրեյնի արտգործնախարար շեյխ Խալիդ բին ալ-Խալիֆան:

«Բահրեյնի թագավորության դեսպանը Իրանի Իսլամական Հանրապետությունում վերադառնում է իր աշխատանքին», - «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ հայտնել է ալ-Խալիֆան:

 

Բահրեյնն Իրանից իր դեսպանին հետ էր կանչել այն բանից հետո, երբ Թեհրանը խիստ քննադատություն էր հնչեցրել Մանամայի հասցեին՝ անցած տարվա փետրվար-մարտին շիական հուզումները ուժով ճնշելու համար:

 

Բահրեյնն իր հերթին Իրանին մեղադրել էր «ինքնիշխան պետության գործերին խառնվելու» և հուզումները հրահրելու համար:

 

Ի պատասխան Իրանը ևս հետ էր կանչել իր դեսպանին: