«Մազդա 3»-ը վթարից հետո, բախվելով բետոնե կիսակառույց սյուներին, գլխիվայր շրջվել է

08:56 • 13.08.12

Այսօր` օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00.30 սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Լևոն Մինասյանը, վարելով «Մազդա 3» մակնիշի 22 ՍՍ 949 համարանիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել է դեռևս կառուցվող` հետիոտնի համար նախատեսված վերգետնյա կամրջի սյուներին և մոտ 70 մետր անցնելով` գլխիվայր շրջվել է:

 

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության աշխատակիցներին վարորդը հայտնել է, որ բուժօգնությունից հրաժարվում է:

 

Ավտովթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցներ Նովել Աշրաթյանը և Արթուր Ղափլանյանը:

 

Տեղում էին նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները:

 

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները:

 

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի