Մեքսիկացի քաղաքապետին գնդակահարել են ծննդյան տոնից վերադառնալիս

10:17 • 13.08.12

Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի քաղաքի նորընտիր քաղաքապետ Էդգար Մորալես Պերեսին և նրա օգնականին գնդակահարել են ծննդյան տոնից վերադառնալու ճանապարհին, հայտնում է ABC News-ը:

 

Մեքենայում է եղել նաև քաղաքապետի կինը, բայց նա չի տուժել:

Մարդասպանները որոնվում են:

 

Պերեսը իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունից էր, որպես նոր քաղաքապետ պետք է աշխատանքի անցներ սեպտեմբերից: