Ռուսաստանը օլիմպիական մեդալակիրներին պարգևատրելու համար կհատկացնի 300 միլիոն ռուբլի

15:24 • 13.08.12

Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած ռուս մարզիկներին պարգևատրելու համար մոտ 300 միլիոն ռուբլի կտրամադրիվի պետական բյուջեից:

 

«Իհարկե, ոչ ոք չէր կարող գուշակել, թե կոնկրետ քանի մեդալ կնվաճեն ռուս մարզիկները, բայց կառավարությունը մեդալակիր մարզիկներին պարգևատրելու որոշումն ընդունել էր հունվարի 26-ին:


Դրանից հետո ոչինչ չի փոխվել. ոսկե մեդալ (24)- 4 միլիոն ռուբլի, արծաթե մեդալ (25) - 2.5 միլիոն ռուբլի և բրոնզե մեդալ (33) - 1 միլիոն 700 հազար ռուբլի»,- այս մասին Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի սպորտի նախարարության մամուլի քարտուղարությունից:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը նվաճել է 82 մեդալ: