ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իրանին երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում

04:05 • 13.08.12

ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն տրամադրել Իրանին երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Ամերիկյան ժողովուրդը խորին ցավակցություն է հայտնում Իրանի ժողովրդին ողբերգական երկրաշարժի հետևանքով երկրի հյուսիս-արևելքում մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ: Մեր մտքերը զոհվածների հարազատների հետ են, վիրավորներին արագ ապաքինում ենք ցանկանում: Մենք պատրաստ ենք նրանց օգնություն տրամադրել այս դժվար ժամանակ», - ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարության մեջ:


Իրանական ԻՍՆԱ գործակալության տվյալներով, շաբաթօրյա երկրաշարժի հետևանքով Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տուժել է 2600 մարդ: Զոհվել է ավելի քան 300 մարդ: