Գերմանացի գիտնականները հակաառևանգման կտոր են ստեղծել

23:52 • 13.09.12

Գերմանացիները հատուկ կտոր են հորինել, որը գողերին թույլ չի տա ավտոմեքենա առևանգել: Կտորի փոքր-ինչ վնասման դեպքում միկրոկարգավորիչի միջոցով մեքենայի տերը կտեղեկանա առևանգման փորձի մասին, հաղորդում է РБК Daily-ն:


Հակաառևանգման կտորը ստեղծվել է Բեռլինի երկու հետազոտական ինստիտուտների համատեղ ուժերով: Խելացի կտորի բաղադրության մեջ մտցված է հաղորդիչ լարերի ցանց: Հաղորդալարերը նույնպես կապված են միկրոկարգավորիչի հետ, որը ընդունում է կտորը պատռելու կամ վնասելու վերաբերյալ տվյալները: Ավելին, համակարգը կարողանում է ճշգրիտ ֆիքսել նաև ավտոմեքենա ներխուժելու ժամանակը:


Սակայն, սա դեռ ամենը չէ: Նյութը բնորոշող ևս մեկ դրական հատկությունն այն է, որ նյութը, որից այն ստեղծվում է, բացարձակապես անվնաս է մարդու և կենդանիների համար, քանի որ նրանով անցնող հոսանքը չափազանց թույլ է: Այն միայն հերիքում է վնասման փորձը ֆիքսելու և տեղեկություններ հաղորդելու համար:


Հետաքրքիր է, որ հակաառևանգման կտորը ավելի էժան է քան ցանկացած հակաառևանգման համակարգ, քանի որ նրա արտադրության մեջ օգտագործվում են պարզ բաղադրիչներ` արծաթ պաունակող հաղորդիչ հատկությամբ թելեր:

 

Գերմանացի գիտնականները հակաառևանգման կտոր են ստեղծել