Ինչպես է ստեղծվել iPhone 5-ը (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ իր iPhone 5-ը ստեղծվել է ոչ թե որպես սմարթֆոն, այլ՝ ինչպես ստեղծվում են բարձրակարգ ժամացույցները, հաղորդում է idownloadblog.com-ը՝ ներկայացնելով նաև աշխարհի ամենասպասված տեխնիկական սարքի ստեղծման գործընթացի լուսանկարները:
Apple-ի արդյունաբերական դիզայնի բաժնի ղեկավար Ջոնի Այվը մեկնաբանել է դիզայնի առանձնահատկությունները: «Նոր iPhone-ը ստեղծելու համար մենք սկսել ենք այն դիզայնից, որն իսկապես սիրում ենք: Սակայն ստեղծելու, իրականացնելու համար մենք պետք է հեռուն նայեինք՝ այն բանից անդին, ինչը, մեր իմանալով, հնարավոր էր: Մեզնից պահանջվեց մեր ամբողջ գիտելիքը, միտքը՝ իրականացնելու մի բան, որն այդքան պարզ է, մատչելի ու միևնույն ժամանակ այդքան արտասովոր»,- ասել է նա:
iPhone-ի ստեղծման տեխնոլոգիաներն Apple-ում անվանել են «ամենաբարդն ու հավակնոտը»:
Միաժամանակ Apple-ի փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը ստիպված է եղել բացատրել, թե ինչու են iPhone-ից բացակայում NFC տեխնոլոգիաները և անլար լիցքավորումը: Փորձագետներն իրենց հերթին արձանագրել են, որ այս անգամ Apple-ը հեղաշրջում չի իրականացրել ոլորտում:










