Գերմանացիները 40 կիլովատ հզորությամբ լազերային զենք են փորձարկել

23:59 • 13.09.12

MBDA ընկերության գերմանական ստորաբաժանումը հաջողությամբ փորձարկել է 40 կիլովատ հզորությամբ լազերային թնդանոթը: Ինչպես ներկայացվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, մի քանի վայրկյանում թնդանոթը այրել է խոշոր տրամաչափի արկնը և 40 մմ հաստությամ պողպատե սալիկը:

 

MBDA-ի ներկայացուցիչ Պետեր Հայլմայերի խոսքով, մոտ ապագայում նման լազերներով կարելի կլինի լուրջ մարտական առաջադրանքներ կատարել: Ճառագայթային թնդանոթները կարելի է կիրառել մեծ հեռավորության վրա օբյեկտները բարձր ճշտությամբ ոչնչացնելու համար:


Բացի գերմանացիներից, լազերային զենքերի ստեղծման ուղղությամբ են աշխատում ԱՄՆ-ն և Իսրայելը: Այսպես, Իսրայելը մտադիր է լազերային և էլեկտրամագնիսական թնդանոթներ տեղադրել նոր սերնդի իսրայելական հրասայլերի վրա:


Նշենք նաև, որ նման զենքերի ստեղծման մեջ նախկինում մեծ հաջողության էին հասել ԽՍՀՄ գիտնականները, որոնց ստեղծած լազերային թնդանոթները հեշտությամբ կարողանում էին թիրախներ խոցել նույնիսկ գեոստացիոնար արբանյակների հեռավորության վրա:

 

Գերմանացիները 40 կիլովատ հզորությամբ լազերային զենք են փորձարկել