Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի համար կտրամադրվի 0.5 մլն դոլար
Այսօր կայացած ՀՀ Կառավարության նիստին, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը: Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը:










