Կոնգոյում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել (լուսանկարներ)

14:28 • 13.09.12

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ իրենք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անտառներում բնակվող կապիկի նոր, մինչ այս անհայտ տեսակ են հայտնաբերել, գրում է CNN.com-ը:

 

Կոնգոյի որսորդների խոսքերով՝ իրենց, ի տարբերություն ամբողջ աշխարհի, վաղուց էին ծանոթ այդ կապիկները: Ըստ գիտնականների` Cercopithecus Lomamiensis կոչվող այս տեսակի հայտնաբերումն առաջին դեպքն է վերջին 28 տարիների ընթացքում:

 

«Այս դարում, երբ մեր մոլորակի վրա գրեթե չկան այնպիսի վայրեր, որտեղ մարդ ոտք դրած չլինի և հետազոտած չլինի, կապիկի նոր տեսակի ի հայտ գալն ուղղակի հրաշալի նորություն է: Սակայն պետք է նշեմ, որ մենք ընդհանրապես չէինք ակնկալում, որ Կոնգոյում նման հայտնագործություն կանեինք»,-նշել է հետազոտական խմբի ղեկավար Ջոն Հարթը:
 

Կոնգոյում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել (լուսանկարներ)