Ածխածնային 600 ձիաուժանոց Peugeot Onyx-ը քաթանե սրահ է ստացել (լուսանկարներ)

01:02 • 13.09.12

Peugeot ընկերությունը ներկայացրել է որոշ տեղեկություններ կոնցեպտուալ Onyx սուպերմեքենայի մասին, որը մտադիր են ցուցադրել Փարիզյան ավտոսրահի շրջանակներում:


Նախատիպը կառուցված է ածխապլաստիկից և պոլիմետիլմետիկրիլիթից, որի շնորհիվ այն շատ թեթև է:


Մեքենայի սրահը էկոլոգիապես մաքուր նյութերից է, իսկ հիբրիդային ուժային ագրեգատը 600 ձիաուժ հզորություն է ապահովում, հաղորդում է auto.vesti պարբերականը:


Peugeot Onyx ուլրտաժամանակակից կենտրոնադիր շարժիչով սուպերմեքենան առանձնանում է ոչ միայն էքստրավագանտ դիզայնով, այլև կառուցման էկոլոգիականությամբ և հատկապես բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ:


Օրինակ, մեքենայի հենահարթակը իրականացված է ածխապլաստիկից և միայն 12 կտորից է բաղկացած, իրանի վահանակները կարբոնից են, իսկ ապակիներն ու տանիքը` պլաստիկից:


Դռներն ու թևերը պատված են փայլելցած մաքուր պղնձով, իսկ սրահում խտացված քաթան է, որը պարուրել է ողջ սրահը առանց կարերի:


Onyx-ն որպես ուժային ագրեգատ օգտագործում է 3.7 լիտրանոց HDi FAP շարժիչը, որն արտադրում է 600 ձիաուժ: Հավելյալ 80 ձիաուժ ապահովում է Hybrid4 համակարգը, որը լիցքավորվում է արգելակման էներգիայից:


Նշվում է, որ Onyx-ի կախոցները նախագծվել են Peugeot Sport ստորաբաժանման կողմից, և որպես «կոշիկ» օգտագործված են 20 դույմանոց անվահեծեր առջևում` 275/30, իսկ հետևում` 345/30 ռետինով:



 

Ածխածնային 600 ձիաուժանոց Peugeot Onyx-ը քաթանե սրահ է ստացել (լուսանկարներ)