Apple-ը դադարել է iPhone 5-ի պատվերներ ընդունել
Apple ընկերությունը դադարել է iPhone 5-ի պատվերներ ընդունել, որի պահանջարկը գերազանցել է նախնական ակնկալիքները: Ըստ տեղեկությունների՝ խոսքն առայժմ միայն ԱՄՆ-ի շուկայի մասին է, հայտնում է Courier Mail-ը:
Apple-ն իր ամենապահանջված առաջարկի պատվերները սկսել էր ընդունել հինգշաբթի օրը երեկոյան ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ խոստանալով առաքումներ իրականացնել արդեն հաջորդ ուրբաթ օրը, երբ վաճառքի կհանվի նոր iPhone-ը:
Սակայն ընդամենը 4 ժամ անց առաքման ժամկետները երկարաձվել էին՝ 2 շաբաթով: Եվս 4 ժամ անց Apple-ի կայքը դադարեցրել էր պատվերի ընդունումը: Ընկերությունն իր առաջարկի ծավալները սպառել էր պատվերների ընդունումից 60 րոպե անց:
iPhone-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 21-ին, աղբյուրը չի բացառում նաև՝ «տակից վաճառելու» հնարավորությունները: Սկզբնապես սմարթֆոնը վաճառքի կհանվի միայն 9 երկրներում, ապա՝ մինչև տարվա վերջ՝ մատչելի կլինի արդեն 100 երկրում:
Մասնագետների կանխատեսումներով վաճառքի առաջին օրերին Apple-ը կսպառի 10 մլն, իսկ մինչև տարեվերջ 50 մլն iPhone 5:










